Սոֆի Դևոյանի հանգիստը Դուբայում (լուսանկարներ, տեսանյութ)

Պարուհի, դերասանուի Սոֆի Դևոյանն Ինստագրամի իր էջում նոր reel է հրապարակել, որտեղ տեղեկացրել է, որ մեկնում է Դուբայ հանգստի։

Պարուհին նաև բավականին ակտիվ է իր էջի Սթորի բաժնում, որտեղ մանրամասներ է ներկայացնում իր առօրյայից։ Սոֆին նաև հարց-պատասխան է կազամակերպել միկրոբլոգում՝ պատասխանելով հետևորդներին հետաքրքրող հարցերին։

Նա տեղեկացրել է, որ Հայաստան վերադառնալուն պես բազմաթիվ ծրագրեր ունի, որոնք պետք է հասցնի իրագործել․ «‎Լիքը, լիքը գործ։ Սոֆի Դևոյանի պարի դպրոցի հետ կապված անսահման աշխատանքներ։ Մոսկվայի պարի դպրոցների բացում, ինստիտուտային պատրաստություններ և մի քանի նոր ծրագրեր։ Ինձ մոտ սեպտեմբերը նոր մտքերի, ծրագրերի սկիզբն է միշտ, տեսնենք՝ այս տարի ոնց կստացվի»։

Սոֆիից նաև հետաքրքրվել են, թե ինչո՞ւ է շարունակում ապրել ընտանիքի հետ և չի առանձնանում, ինչին ի պատասխան նա նշել է․ «Բայց ինչի պիտի առանձնանամ։ Մենք բոլորս այսպես, թե այնպես այնքան շատ ենք աշխատում, որ միմյանց տեսնում ենք տանը՝ մաքսիմում 1 ժամ։ Ու հետո ես վայելում եմ իրենց հետ ապրած ամեն մի վայրկյանը։ Մեր տանը շատ ուրախ է անցնում, որ թողնեն մեր արխիվային ‎ծիծաղելի վիդեոները կտեղադրեմ»։