Հրաչյա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել Սիրուշոյի նորածին դստեր հետ

Երգչուհի Սիրուշոյի հայրը՝ դերասան Հրաչյա Հարությունյանը, Ֆեյսբուքի իր էջում նոր լուսանկար է հրապարակել նորածին թոռնուհու հետ։

«Զաբել‎»‎,- կարճ մեկնաբանել է լուսանկարը դերասանը։

Հավելենք, որ երգչուհու և Լևոն Քոչարյանի դուստրը լույս աշխարհ է եկել նախորդ ամիս։ Զույգը նաև երկու որդի ունի՝ Ռոբերտն ու Միքայելը։