Հայկական շուո-բիզնեսի ներկայացուցիչներն այս օրերին հրապարակումներ են անում «Սուրմալու» առևտրի կենտոնի պայթյունի ողբերգական հետևանքների մասին։
Վաստակավոր արտիստ Նունե Եսայանը մասնավորապես գրել է․«Ուժ ու համբերություն տուր մեզ, Տե՛ր»։
Դերասանուհի Անի Երանյանը շնորհակություն է հայտնել պայթյունի վայրում աշխատող կամավորականներին․«Շնորհակալություն բոլոր կամավոր տղերքին, ապրեք, տղերք»։
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը գրել է․«Անարդար է ամեն բան․․․ , սարսափելի․․․, ցավը բոլորինս է․․․»։
Ողբերգական դեպքին անդրադարձել է նաև երգչուհի Սոնա Ռուբենյանը․ «Ունենք 16 զոհ, որոնց թվում մեկ մանկահասակ երեխա և հղի կին․․․ Խորին ցավակցություններն հարազատներին։ Բառ չեմ գտնում ասելու էս կրկնվող մղձավանջի մեջ։ Դաժան, շատ դաժան իրականություն»։
Դերասանուհի Էթերի Ոսկանյանը ցավակցական խոսքեր է հղել․«Ես չգիտեմ խոսքեր, որ հիմա կարող են լինել, որ կարող են սփոփել և ուժ տալ, խոսքեր , որ հիմա իրոք պետք են․․․ գիտեմ, որ ինձ նման շատերը երեկվանից իրենց տեղը չեն գտնում, փնտրելով օգնելու տարբերակներ․․․ աղոթել»։
Փլակատներից հայտնաբերված 5-ամյա երեխայի լուսանկարը հրապարակված է տասնյակ հայտնիների սոցիալական ցանցերի էջերում։