Glamour-ի նորաձևության խմբագիրները թվարկել են գալիք աշնան գլխավոր միտումները:
Ըստ նյութի՝ ակտուալ կդառնան Y2K էսթետիկ իրերը:
«Մասնավորապես՝ մարմինը բացող հանդերձանքներ և զգեստապահարանի իրեր վառ դեկորներով, սեքվիններ, փականներ և գծեր: Նորաձև են դառնալու նաև տաք վարդագույն հագուստները, որոնք այսպես կոչված, «Բարբի տիկնիկների ոճ» են համարվում: Լրագրողները նաև կոչ են արել ընթերցողներին ուշադրություն դարձնել գլխարկով իրերին։ Նշվում է, որ այս դետալով շապիկներն ու զգեստները ներկայացվել են Հալպերնի, Պրոենզա Շուլերի, Վիկտոր Գլեմոյի և Էրդեմի ցուցադրություններին նախորդ նորաձևության շաբաթներին։ Բացի այդ, ցանկում ներառվել են անսպասելի կտրվածքով զգեստներ:
Ինչ վերաբերում է աքսեսուարներին, ապա պետք է ընտրել օպերային ձեռնոցներ, բաց գույնի զուգագուլպաներ, ինչպես նաև զարդեր ու ծոպերով հագուստ։ «Փորձեք համատեղել գույները, որոնք ընդհանրապես չեն համընկնում, սա է հիմնական միտումը»,- եզրակացրել են հեղինակները։