Պլաստիկ վիրաբույժ Ռիկարդո Ֆրատին բացահայտել է օտարազգի աստղերի գեղեցկության և երիտասարդության գաղտնիքները։ Համապատասխան նյութը հայտնվել է The Sun հրատարակության կայքում,փոխանցում է Lenta.ru-ն:
Հայտնի է, որ ամերիկացի դերասանուհի Հոլլի Բերին հետևում է ընդհատվող ծոմապահությանը` համակցված կետո դիետայի հետ: Բացի այդ, 56-ամյա հոլիվուդյան աստղը պարբերաբար մարզվում է։ Սակայն, ըստ մասնագետի, նման ձիգ մարմին ունենալու համար անհրաժեշտ է դիմել վիրաբույժների օգնությանը։ «Նա ստամոքսի և ձեռքերի վրա գեղեցիկ ռելիեֆ ունի, ինչին կարելի է հասնել ձգման պրոցեդուրաների կամ պլաստիկ վիրահատությունների միջոցով: Վիրահատական լիպոսակցիան ավելորդ ճարպը հեռացնելու ամենաարդյունավետ միջոցն է, հավանաբար հենց դրա համար էլ նա դա արել է»,- ասել է Ֆրատին:
Նյութում նշվում է նաև, որ փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսն իր երիտասարդությունը պահպանում է մարզումների և ութ ժամ քնելու միջոցով։ Միևնույն ժամանակ, ըստ բժշկի, 53-ամյա հայտնին, այնուամենայնիվ, արել է որովայնի լիպոսակցիա և ձգել ձեռքերի մաշկը։
Իր հերթին 59-ամյա դերասանուհի Դեմի Մուրը զբաղվում է յոգայով և սերֆինգով, իսկ առողջ սնունդը միշտ առկա է նրա ամենօրյա սննդակարգում։ Ըստ Ֆրատիի, նախկին մոդելը ձեռք է բերել դեմքի հստակ օվալ՝ շնորհիվ լիպոսակցիայի և դիմահարդարման պրոցեդուրաների։ «Նրա մաշկը հարթ է: Նրա դեմքը հստակ արտահայտված է, իսկ այտոսկրերը՝ ընդգծված։ Նման արդյունքների սովորաբար հասնում են այտերի ճարպային կուտակումները հեռացնելու միջոցով»,- պարզաբանել է բժիշկը:
Եզրափակելով՝ հոդվածի հեղինակները ներկայացնում են 55-ամյա դերասանուհի Նիկոլ Քիդմանի վերջին ֆոտոշարքը Perfect Magazine-ի համար, որտեղ նա ցուցադրել է տոնավորված մարմին և մկաններ։ Ենթադրվում է, որ աստղը նման արդյունքների է հասել՝ թողնելով ծխելը։ Բացի այդ, նա ամեն օր օգտագործում է արևապաշտպան միջոցներ և զբաղվում յոգայով։ Իր հերթին Ֆրատին բացատրել է, որ Քիդմանը չի դիմել վիրահատության և չի օգտագործել բոտոքս կամ ֆիլերներ։ «Նրա մարմինը բնական տեսք ունի»,- եզրափակել է փորձագետը:
Ավելի վաղ՝ օգոստոսի սկզբին, Playboy-ի նախկին մոդել Էնջի Բեսթը բացահայտել էր իր երիտասարդության գաղտնիքը։ Լրագրողների հետ հարցազրույցում 70-ամյա մոդելը պատմել է, որ շատ է աշխատում իր արտաքինի վրա։ «Ես ուզում եմ ապրել մինչև 100 տարեկան և դեռ լավ տեսք ունենալ»,- ասել է նա և խոստովանել, որ հավատարիմ է «ֆունկցիոնալ բժշկության» սկզբունքներին:
Աղբյուրը՝ Shantnews.am