Լուսինե Թովմասյանը ռոմանտիկ տեսանյութով շնորհավորել է իրենց ամուսնության տարեդարձը

«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում ջերմ տեսանյութ է հրապարակել ամուսնու` Արթուր Հովհաննիսյանի հետ` շնորհավորելով իրենց ամուսնության տարեդարձը:

«Ես եմ, դու ես և ծովը։ Ճիշտ է` ոմանք կասեն ավելորդ է վերջինը, բայց իմ կարծիքով, հենց տեղին է մեր մեջտեղում։
Այնքան անաղմուկ է ալիքները բարձրացնում, որ հանկարծ մեզ չխանգարի, այնքան պարզ ու մաքուր է, որ հանկարծ չպղտորի մեր սերը ու այնքան ռոմանտիկ է, որ լրացնի մեր երջանկությունը ։
Ծովը լրացնում է և՛ ինձ և՛ քեզ, և ամենակարևորը մեզ»:

Նշենք, որ Լուսինեն և Արթուրն ամուսնացել են 2013 թվականի օգօստոսի 31ին. զույգը երկու երեխա ունի` Արանան և Ալեքը: