Forbes ամսագրի խմբագիր Սառա Բոյդը թվարկել է 2022 թվականի աշնան ութ նոր միտումները: Համապատասխան հավաքածուն հայտնվել է հրատարակության կայքում:
Նյութի համաձայն՝ ակտուալ կդառնան վառ գույների բաճկոնների և տաբատ-կարգոյի օվերսայզը, որոնք հատկապես հայտնի են եղել 2000-ական թվականներին: Բացի այդ, նորաձևության մեջ կմտնի, այսպես կոչված, «դերբի» ոճը, որի գլխավոր տարրերն են կիպ գրկող ժակետը և բարձր գոտկատեղով կիպ տաբատը:
Նշվում է, որ թրենդային կդառնան նաև թափանցիկ զգեստները, ժիլետներն ու մոհերից հագուստը։