Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը երեկ տոնել է ծննդյան 25-ամյակը: Օրվա առթիվ դերսանուհին խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել նրա ընկերներն ու մտերիմները:
Մարինկան սոցցանցերի իր էջերում հրապարակել է ծննդյան խնջույքի լուսանկարները և տեսանյութերը` կիսվելով օրվա մանրամասներով:
«Այս ծննդյանս օրվան շատ եմ սպասել… 2 տարի է` ինչ-ինչ պատճառներով չէի կարողանում նշել տարեդարձս: Շատ ուրախ եմ, որ կարողացա այս տարի ի կատար ածել ցանկությունս և նշել սիրելի օրս: Ուրախ եմ, սիրված ու երջանիկ… Բարև 25, ես քեզ սպասում էի»,- հրապարակված կադրերին կից գրել է դերասանուհին: