Հաղորդավարուհի և դերասանուհի Արուսիկ Տիգրանյանը հայտնել էր, որ մի քանի օր շարունակ ակտիվ չի լինելու Ինստագրամի իր էջում:
Այսօր հաղորդավարուհին ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում խոսել է երկրում ստեղծված իրավիճակի շուրջ:
«Որոշեցի, որ պետք է ջնջեմ այն բանից հետո, երբ պատահական տեսա հայ կին զինվորականի խոշտանգված նկարը: Հեշտ չէ ապրել այդ տեսարանի հետ, երբ մայրս զինվորական է, իսկ եղբայրս բանակում: Պատերազմը հենց սկսվեց՝ կես գիշերին, մամաս գնաց աշխատանքի, իսկ եղբորս հետ մի քանի ժամ չէի կարող կապվել: Փորձում էի աղջկաս մասին մտածում ու չվատանալ, բայց մինչև եղբորս հետ չխոսեցի, դժվար էինք շնչում ես էլ, աղջիկս էլ»,- գրել է Արուսիկ Տիգրանյանը: