Բացի ծխելու հետևանքով առաջացող հիմնական հիվանդություններից՝ սրտի և ուղեղի կաթվածներ, թոքային հիվանդություններ, քաղցկեղ և այլն, որոնք հաշվի չեն առնում ո՛չ սեռ և ո՛չ էլ տարիք, կան այնպիսի հիվանդություններ, որոնք զարգանում են ծխող կնոջ օրգանիզմում, օրինակ՝ կանանց սեռական օրգանների քաղցկեղ, օստեոպորոզ (այս հիվանդության ժամանակ մեծանում է անսպասելի կոտրվածքների վտանգը) և այլ քրոնիկ կամ կյանքին սպառնացող առողջական խնդիրներ:
- Ծխող կանանց 42 %-ը տառապում է անպտղությամբ(չծխող կանանց շրջանում այն կազմում է ընդամենը 4 %),
- Վիժումների 96 %-ը կապված է այս վնասակար սովորույթի հետ,
- Անհաս երեխաների 30 %-ը ծնվում են ծխող մայրերից։
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարծում են, որ թեթև բարակ ծխախոտներին անցնելով, պակասեցնում են ծխելու վնասակարությունը։ Դա արտադրողների գովազդային խաբեություն է։ Այդպիսի ծխախոտները մյուսներից պակաս վնասակար չեն։
Բացի այն, որ կանանց համար ծխելն ավելի վնասակար է, քան տղամարդկանց, այն նաև տգեղացնում է կանանց։
Սոցիոլոգների հավաստմամբ՝ տղամարդիկ ծխող կանանց համարում են փնթի ու ոչ սեքսուալ։ Բանն այն է, որ իր վրայից բուրող ծխախոտի սասարփելի հոտը տղամարդը չի զգում, իսկ միշտ ահմեղ ու քաղցր բուրող կանանցից այն շուտ զգացվում է։