«Ֆրանսիական ոճ» արտահայտությունը վաղուց դարձել է ոճը խորհրդանշող բնութագրիչ. այն ենթադրում է ըմբոստ և միաժամանակ անսահման կանացի ինչ-որ բան, չարաճճի և լուրջ, ժամանակակից և դասական: Միմյանց բացառող այս երևույթների բարդությունը լավագույնս հասկացել է Կոկո Շանելը։
Պե՞տք է արդյոք զարմանալ, որ, թերևս, ամենաֆրանսիական տունը որոշել է ստեղծել «ոճի բառարան» և առաջին բաժինը նվիրել ականջօղերին: Ի վերջո, Մադմուազելը, ինչպես ոչ ոք, հասկացել է զարդերի առանձնահատուկ դերն ամբողջական կերպար ստեղծելու գործում։
Elle.ru-ն ներկայացնում է ականջօղեր կրելու 5 եղանակ՝ ըստ Chanel-ի ոսկերչական բառարանի:
Սիմետրիա
Միանման ականջօղերն աջ և ձախ ականջի վրա կատարյալ հավասարակշռության ձգտում են նշանակում:
Շեշտադրում
Մեկ ականջի վրա մեկ մեծ ականջօղ. ոճը կարևոր է:
Կրկնություն
Ընդգծեք ասիմետրիկությունը՝ մեկ ականջին կրելով երկու նույնական ականջօղեր:
Ասիմետրիա
Ցուցադրեք ձեր ականջօղը՝ կրելով այն միայն մի կողմից:
Կուտակում
Ցանկացած համադրություն հաղթական է:
Նյութը՝ 168․am-ի