58-ամյա Մոնիկա Բելուչին դեկոլտե զգեստով դարձել է երեկոյի գլխավոր աստղը

Մոնիկա Բելուչին մեր ժամանակի ամենագեղեցիկ կանանցից մեկն է։ Չնայած այն հանգամանքին, որ իտալացի դերասանուհին արդեն հիսունն անց է, նա դեռ համարվում է գեղեցկության և կանացիության չափանիշ։ Աստղի յուրաքանչյուր ելք հարյուրավոր հաճոյախոսությունների է արժանանում: Եվ այս մեկը ևս բացառություն չեղավ։

Երեկ երեկոյան Մոնիկան ներկա է գտնվել Carita կոսմետիկ բրենդի գալա երեկոյին, որն անցկացվել է Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում։ Դերասանուհու արտաքինը, իհարկե, հիացրել է հյուրերին ու լուսանկարիչներին։ Բելուչին ներկայացել է եկել լակոնիկ սև մաքսիով՝ մերկ ուսերով և պարանոցով։ Նա ամբողջացրել է տեսքը ադամանդներով գեղեցիկ վզնոցով և շղթայիով գունավոր կլատչով։

Ինչ վերաբերում է դիմահարդարմանը, ապա դերասանուհին ներկայացել է ընդգծված աչքերով և շրթներկի բաց երանգով։ Իսկ վարսահարդարները կերպարը լրացրել են պարզ ոճավորմամբ։