Լինելով ամենապահանջված մոդելներից մեկը՝ Իրինա Շեյքը պարբերաբար հայտնվում է նորաձևության ամսագրերի շապիկներին և նկարահանվում հայտնի ապրանքանիշերի գովազդային արշավներում։ Այս Նորաձևության շաբաթվա ընթացքում նա մասնակցել է Versace-ի, Burberry-ի և Vivienne Westwood-ի ցուցադրություններին: Իսկ այսօր նա իր դեբյուտը նշել է Chanel-ի շոուում։
Իրինայի տեսքը շատ տպավորիչ է եղել։ Մոդելը հյուրերին և մյուս ներկաներին ներկայացել է ծաղկավոր պրինտով շիֆոնե միդի զգեստով։ Աստղի հանդերձանքը համալրել են ցանցավոր զուգագուլպաները, սև կաշվե գոտին ու բարձրակրունկները։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի զարդերը՝ ոսկեգույն չոկեր, մեծ տարբերանշանով ականջօղեր և մինիմալիստական ապարանջան։