Էրիկ Կարապետյանը և Սվետլանա Իշխանյանը մեկնել են հանգստի Հունաստան

Երգիչ Էրիկ Կարապետյանը և կինը՝ Սվետլանա Իշխանյանը, մեկնել են հանգստի Հունաստան` Միկոնոս կղզի: Զույգը լուսանկարներ է հրապարակել ինստագրամյան իրենց էջում և «Սթորի» բաժնում կիսվել մանրամասներով: 

Նշենք, որ զույգն ամուսնացել է այս տարվա օգոստասին: Նշենք, որ Էրիկի և Սվետլանայի սիրավեպի մասին հայտնի դարձավ 2015 թվականին։ 2018 թվականին զույգը բաժանվեց։ 2021 թվականից նրանք կրկին միասին էին ներկայանում տարբեր առիթների։