Անվանվել է դիմահարդարման մեջ սլաքների ամենատարածված տեսակը

Սլաքները դիմահարդարման մեջ դասականության օրինակ են, որոնք միշտ թրենդային են՝ անկախ սեզոնից և ժամանակից: Միևնույն ժամանակ, հավանաբար, յուրաքանչյուր աղջիկ ունի սլաքների իր սիրելի ձևըւ, որն անկասկած սազում է հենց իրեն։ Պարզելու համար, թե որ տեսակի սլաքներն են ամենատարածվածը, The List-ը հարցում է անցկացրել, որին մասնակցել է 600 մարդ։

Հարցման համաձայն՝ սլաք ստեղծելու ամենատարածված միջոցը «հազիվ նկատելին է»։ Մարդկանց մոտ 35%-ը նախընտրում է այնպիսի տեսք ունենալ, ասես դիմահարդարված չէ, նույնիսկ եթե աչքերի մատիտ է օգտագործվել : Թերևս այս ամենը պայմանավորված է բնականության թրենդով, որն արդեն մի քանի տարի շարունակ մնում է վարկանիշի առաջին հորիզոնականում։

Սլաքի երկրորդ ամենատարածված տեսակը կատվի աչքն է (20,33%) և երկարը (19,17%): Առաջինը միացնում է վերին և ստորին կոպերի գիծը՝ ստեղծելով կոկիկ սլաք, իսկ երկրորդը կիրառվում է միայն վերին կոպի վրա։

Քվեարկողների մոտ 12%-ը նախընտրում է ավելի զուսպ ոճ՝ ներկելով միայն ստորին կոպի ներքին ուրվագիծը։ Ընտրողների 8%-ից մի փոքր ավելին նախընտրում է ավելի վառ դիմահարդարում` իրենց ձայնը տալով վառ գույներով աչքի մատիտների թրենդին։ Փետրավոր սլաքը զբաղեցրել է վերջին տեղը՝ հավաքելով ձայների ընդամենը 5,33%-ը: