Այս աշնանը շրթներկի 5 թրենդային երանգներ՝ շագանակագույն, գինեգույն և բրոնզե

Աշնանը դիմահարդարման մեջ հիմնական ուշադրությունը հատկացվում է շուրթերին։ Իսկ այս սեզոնին հատկապես դժվար կլինի չնկատել դրանք, քանի որ շրթներկի երանգների մեջ գլխավոր թրենդներն են սևը, շագանակագույնը և գինու գույնը։

Սև

Հելոուինը դեռ չի եկել, իսկ սև շուրթերն արդեն դարձել են աշնան գլխավոր թրենդներից մեկը։ Օրինակ՝ Քայլի Ջեները Փարիզի Նորաձևության շաբաթին ներկայացել է Մորտիշա Ադամսի ոճով դիմահարդարմամբ։ Նրա դիմահարդարը ուրվագծել է շուրթերը, ապա դրանց փայլուն տեսք տվել։ Իհարկե, այս երանգի համար անհրաժեշտ է համարձակություն, այնպես որ ոչ բոլորը կարող են այն կրել։

Շագանակագույն

Երանգ, որը կարելի էր տեսնել 90-ականների յուրաքանչյուր սուպերմոդելի կամ դերասանուհու շուրթերին, վերադարձել է թրենդ: Ավելին, դրա համար շագանակագույն շրթներկ գնելը պարտադիր չէ։ Բավական է վերցնել մատիտ և դրանով ներկել շուրթերի ուրվագիծը, իսկ հետո ավելացնել փայլ կամ մարգարտագույն շրթներկ։ Այս դիմահարդարումը հատկապես սիրել է Պամելա Անդերսոնը, իսկ այժմ նրա իսկական վարպետը Քիմ Քարաշյանն է։

Գինեգույն

Շրթներկի մուգ բորդո երանգը մշտապես դառնում է ամենահայտնիներից մեկը աշնանը: Այն հիանալի տեսք ունի մաշկի ցանկացած երանգի հետ, պայծառացնում է դիմահարդարումը և արտաքին տեսքին հաղորդում է դրամատիկ շունչ (այս աշնանն առավել քան երբևէ անհրաժեշտ է):

Պղնձագույն

Թափվող տերևների և լատեի սեզոնի հիմնական գույնը պղինձն է։ Լավագույն տարբերակը մոնոխրոմի դիմահարդարումն ամբողջությամբ այս ստվերում ստեղծելն է, ինչպես դա արեցին Ralph Lauren Fall 2022 շոուի դիմահարդարները։ Այդպիսով, պղնձե շուրթերն ավելի ներդաշնակ տեսք կունենան։

Վարդագույն

Ամառվա անհոգ երանգների շրթներկները՝ վարդագույնը և դեղձագույնը, կարելի է չհեռացնել դիմահարդարման սեղանիկից: Աշնանը նրանք նույնքան հարմար տեսք կունենան, որքան տաք սեզոնին։