Այսօր Տիգրան Ասատրյանի որդու՝ Արամ Ասատրյանի հարսանիքն է, արարողությանը նաև ներկա է եղել Արտաշ Ասատրյանը (լուսանկարներ)

Այսօր ԱՄՆ-ում տեղի է ունեցել երգիչ Տիգրան Ասատրյանի որդու՝ Արամ Ասատրյանի հարսանիքը։

Հարսանեկան արարողությունը սկսվել է հայկական ավանդական ձևաչափով՝ ուղեկցվելով պսակադրությամբ, չնայած, որ հարսանիքը կայացել է Լոս Անջելեսում։ 

Ավանդական արարողությանը հաջորդել է երեկոյան խնջույքը, որը կայացել է «Taglyan» հանդիսությունների սրահում։ 

Նշենք նաև, որ արարողությանը ներկա են եղել Արկադի Դումիկյանը, Արմենչիկը և մի շարք այլ երգիչներ։

Լուսանկարներից կարելի է դատել, որ հարսանիքին նաև ներկա է եղել Տիգրանի եղբայրը՝ Արտաշ Ասատրյանն ընտանիքի հետ միասին։

Նշենք նաև, որ երգիչը՝ Տիգրան Ասատրյանը, հարսանիքի կապակցությամբ երգ է նվիրել նորապսակներին։