Ամերիկացի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը պատմել է հոլիվուդյան դերասան, ռեժիսոր Բեն Աֆլեքի հետ վերամիավորվելու մանրամասները, հայտնում է Vogue-ը։
Երգչուհու խոսքով՝ իրենց հարաբերությունները վերսկսվել են այն բանից հետո, երբ դերասանն իրեն էլեկտրոնային նամակ է ուղարկել։ Դա տեղի է ունեցել 2021 թվականի սկզբին։ Որոշ ժամանակ անց զույգը սկսել է շփվել ու հյուր գնալ միմյանց։
«Ակնհայտ է, որ մենք չէինք փորձում հանրայնացնել մեր հարաբերությունները: Բայց ես երբեք չեմ խուսափել այն փաստից, որ միշտ զգացել եմ, որ մենք իսկական սեր ենք ունեցել: Իմ հարազատները գիտեն, որ նա շատ յուրահատուկ մարդ էր իմ կյանքում: Երբ մենք վերամիավորվեցինք, այդ զգացմունքները դեռ իրական էին»,- պատմել է Լոպեսը։
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսն ամուսնացել են 2022 թվականի ամռանը, Նևադայի Քլարկ շրջանում։ Արտիստները նշանված են եղել 18 տարի առաջ, սակայն խզել են նշանադրությունն ու բաժանվել։