Մինչև վերջերս Մեգան Մարքլը և արքայազն Հարրին կարողանում էին լինել կատարյալ զույգ՝ անկախ նրանից, թե ինչ էր կատարվում շուրջը, նրանք աջակցում և պաշտպանում էին միմյանց։ Սակայն վերջերս, ինչպես սովորաբար լինում է բոլոր հանրային սիրային պատմությունների դեպքում, լուրեր են տարածվել ամուսինների մոտալուտ ամուսնալուծության մասին։ Ոչ-ոք դեռ չի հաստատել կամ հերքել դրանք, բայց չար լեզուները բամբասում են ամենքի և ամեն ինչի մասին։
Նախօրեին հայտնի զույգին նկատել էին Կալիֆորնիայի համեստ ռեստորանում ընթրելիս։ Նրանք զրուցել են երեխաների, դպրոցի, ԱՄՆ ընտրությունների մասին՝ հիմնականում այն ամենի մասին, ինչի մասին սովորաբար խոսում են ժամանակակից դուքսերն ու դքսուհիները։ Հարրին և Մեգանը հաջողությամբ միաձուլվել են ամբոխի մեջ, մինչև որ հասարակական սկանդալով ուշադրությունը հրավիրել են իրենց վրա: New Idea-ի աղբյուրը ասում է, որ ընթրիքի վերջում Հարրին հանկարծակի կանգնել և հեռացել է: Մեգանը որոշ ժամանակ մնացել է սեղանի շուրջ միայնակ և ցնցված տեսք է ունեցել ամուսնու արարքից: եվ ուրեմն որտե՞ղ են նրա թագավորական բարքերը:
Հայտնիները նույնպես մարդիկ են, իհարկե: Ո՞ւմ հետ չի պատահում: Սակայն հրատարակչությանն ինսայդերն ասել է, որ սա ընդամենը վեճերից մեկն է հակամարտությունների երկար ցանկում, որոնք բառացիորեն պատուհասել են զույգին վերջին երկու շաբաթվա ընթացքում: Գուշակել, թե ինչ կլինի հետո, անիմաստ է. մնում է սպասել իրադարձությունների հետագա ընթացիքն։