Երգչուհի Սիրուշոյի ամուսինը՝ Լևոն Քոչարյանն, այսօր նշում է ծննդյան տարեդարձը․ նա դարձավ 37 տարեկան։ Երգչուհին սոցցանցերի իր էջերում կիսվել է համատեղ լուսանկարով՝ շնորհավարելով ամուսնու տարեդարձը։
«Երեխաներից հետո «տանջվել քեզ հետ»-ը սկսեց լրիվ այլ նշանակություն ունենալ:
Happy birthday անքուն գիշերների ընկեր։ Մեր բոլոր անքուն գիշերների կենացը»,- գրել է Սիրուշոն։
Հիշեցնենք, որ Լևոն ու Սիրուշոն ամուսնացել են 2009 թվականին։ Զույգը երեք երեխա ունի՝ Ռոբերտը, Միքայելը և փոքրիկ Զաբելը։