Ռուսաստանաբնակ հայտնի ռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը և դերասանուհի Լիզա Մորյակը գրանցել են իրենց ամուսնությունը։ Համապատասխան լուսանկարը Սարիկը հրապարակել է «Ինստագրամի» իր էջում։
Նշենք, որ հոկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ զույգը շուտով երեխա կունենա։ Օրեր առաջ նրանք հայտնեցին, որ աղջիկ են ունենալու։
«Իմ օրինական կինը…Ես հպարտ եմ իմ կնոջով. գեղեցիկ, համարձակ, տաղանդավոր, զվարճասեր: Նրա հետ չամուսնանալը և նրան չսիրելը մեղք է։ Ինչու համեստ լինել, նրա բախտը բերել է ինձ հետ»,- գրել է դերասանը։
Անդրեասյանը կեսկատակ-կեսլուրջ հավելել է, որ իր պաշտոնական կինն այսուհետ իրենից կարող է իր ունեցվածքի 50%- խլել։
«Լավ է, որ մեքենան ամուսնությունս գրանցելուց առաջ եմ գնել»,- կատակել է պրոդյուսերը։