Երգչուհի, դերասանուհի Իվետա Մուկուչյանը սոցցանցերի իր էջերում կիսվել է նոր ֆոտոշարքի առաջին կադրերով։ Լուսանկարների հեղինակը Արգինե Մինասյանն է։
Կադրերում երգչուհին ներկայացել է սև բոդիով՝ ապահովելով իր գայթակղիչ կերպարը։
Նշենք, որ վերջին շրջանում Իվետան նկարահանվել է «Սևազգեստ կանայք» գեղարվեստական ֆիլմում, ինչպես նաև Kami Friends-ի հետ համատեղ ներկայացել է «Քարտեզ» երգի քավեր տարբերակը։