Երգիչ Անդրեն Ինստագրամի իր էջում հրապարակել է տեսանյութ սիրելիի՝ Անիի հետ, որին կից գրել է. «Մեր չեղարկված հարսանիքը դեռ կանենք մեր լեռներում, կարևորը պահպանենք մեր սերը»:
Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարի ընթացքում երգիչը պատմել է, որ նախատեսված հարսանիքը չեղարկվել է պատերազմական իրավիճակով պայմանավորված:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անդրեն ամուսնության առաջարկություն էր արել սիրելիին Տաթևի վանական համալիրում։