Դեկտեմբերի 11-ին «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի բեմում կլինեն նաև Ռոզա Լինը և Մալենան։
Ռոզա Լինը կկատարի համաշխարհային հիթ դարձած «SNAP»-ը: Վերջերս երգչուհին հյուրընկալվել էր աշխարհահռչակ «The Late Late Show with James Corden» հաղորդմանը և կատարել իր «SNAP»-ը հայկական մոտիվներով: «Մանկական Եվրատեսիլի» բեմում ևս երգը կհնչի հայկական գործիքների կենդանի նվագակցությամբ և ազգային երանգներով:
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան կներկայանա նոր երգով՝ «Can’t feel anything», որի բառերի հեղինակը հենց ինքն ու Ռոզա Լինն են, իսկ երաժշտությանը հեղինակը Դավիթ Բադալյանն է: