Ամերիկյան հայտնի երգչուհի Շերը կրկին անդրադարձել իրենից 40 տարով փոքր պրոդյուսեր Ալեքսանդր Էդվարդսի հետ սիրավեպին: 76-ամյա երգչուհին և 36-ամյա Էդվարդսն առաջին անգամ հանդիպել են երկու ամիս առաջ՝ Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում: Պապարացիները զույգին հաճախ են լուսանկարում ժամադրության գնալիս, գրում է Daily Mail-ը:
Շերը խոստովանել է, որ իրենց տարիքային ահռելի տարբերության պատճառով իրենց հարաբերությունները «թղթի վրա տարօրինակ են թվում»։ Սակայն երգչուհին հավելել է, որ նրանք երկուսն էլ չափահաս են, և որ «սերը մաթեմատիկա չգիտի»։
Նա Twitter-ում հրապարակել է սիրելիի լուսանկարըև գրել. «Թղթի վրա սա տարօրինակ է թվում (նույնիսկ ինձ համար), բայց Ա. Է.-ն (Ալեքսանդր Էդվարդս) ասում է, որ սերը մաթեմատիկա չգիտի»:
Շերի խոսքով՝ իր սիրելին բարի է, խելացի, զվարճալի: Երգչուհին ընդգծել է, որ Էդվարդսն իրեն «թագուհու պես» էվերաբերվում: