Համացանցի օգտատերերը զայրացած մեկնաբանություններ են թողել ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի լուսանկարների տակ, որոնք արվել են ամերիկյան V Magazine ամսագրի համար: Նրանք մեկնաբանություններ են թողել սոցցանցերում, որտեղ նոր թողարկում է հայտարարվել՝ շապիկին սուպերմոդելի նկարով։
Ուկրաինայից մեկնաբանների դժգոհությունն առաջացրել է ոչ թե սուպերմոդելի հարցազրույցի բովանդակությունը, այլ հրապարակման վերնագրում V տառը։ Նրանք դա համարել են Շեյքի աջակցությունը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը։ Բացի դրանից, Շեյքի ձեռքերի կարմիր ձեռնոցները որոշ օգտատերեր համեմատել են արյան հետ։
Ռուս մոդելի` ամերիկացի խմբագիրների ընտրությունը շատերն անվանել են ոչ ադեկվատ, իսկ ինչ-որ մեկը խորհուրդ է տվել անունը փոխել Z Magazine-ի։
«Չեղարկել»,- կարծիք է հայտնել հրապարակման բաժանորդներից մեկը։
Ռուսներն իրենց հերթին աջակցել են Շեյքի ֆոտոշարքին՝ նրան անվանելով թագուհի և «այս աշխարհի զարդարանք»։
Z և V տառերը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացվող հատուկ ռազմական գործողության խորհրդանիշներն են:
V Magazine-ը ամերիկյան նորաձևության ամսագիր է, որը հրատարակվում է 1999 թվականից։ Ամսագիրը լուսաբանում է նորաձևության, կինոյի, երաժշտության և արվեստի միտումները: