Երգչուհի, դերասանուհի Քրիտինա Եղոյանը, որը բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, Ինստագրամի իր էջում նոր տեսանյութ է տարածել՝ շնորհավորելով դստեր 1-ամյակը։
«Էսօր իմ աղջկա ծնունդնա։ Մեկ տարի առաջ հայտնվեց իմ կյանքում ու փոխեց ամբողջ կյանքս, հիմա մտածում եմ՝ ոնց էի ապրում առանց իմ աղջկա, որն էր կյանքի իմ նպատակն, ու որոնք էին իմ թուլությունները կյանքում։
Իմ սիրտ ու հոգի, իմ օդ ու ջուր, իմ Լեա Մարիա, շնորհավոր քո լուսավոր ծնունդը:
Սիրում եմ քեզ, իմ աղջիկ, խոստանում եմ կյանքիդ ամեն օրը սիրով ու ջերմությամբ լցնել, սիրել ու պաշտպանել ամեն տեսակ փորձություններից»,- գրել է երգչուհին։
Նշենք, որ Քրիստինան այս շրջանում սպասում է երկրորդ երեխայի ծնունդին։