Դերասանուհի Հասմիկ Խոջյանը սպասում է իր առաջնեկին և դստեր լույս աշխարհ գալուն ընդառաջ սոցցանցերի իր էջերում հրապարակել է նոր ֆոտոշարք:
Ավելի վաղ հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել էր, որ ցանկացել է հենց դուստր ունենալ:
«Բոլորն ասում էին, որ տղա եմ ունենալու՝ կառուցվածքից, վարքից և այլ նշաններից ելնելով, բայց բնականաբար բոլորս գիտենք, որ անկախ սեռից հղիությունները տարբեր են լինում և ոչ մի կերպ պայմանավորված չէ աղջիկ կամ տղա ունենալու հետ: Ես երազում էի աղջիկ ունենալու մասին , իսկ երազանքներն իրականանում են: Երեխայի սեռն իմացանք Դուբայում նավով կրուիզի ժամանակ, բայց ես հաջորդ օրը հատուկ վիդեո նկարեցի իմ լսարանի համար»,- ասել է դերասանուհին: