Գրոսմայստեր Լևոն Արոնյանը և նրա ընտրյալը` Անիտա Այվազյանը, իրենց դստերը անվանել են Զաբել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անիտա Այվազյանը «Ինստագրամ»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով. «Զաբելը ներկա էր իր առաջին ջազ համերգին, որը շատ հավանել է»:
Գրոսմայստեր Լևոն Արոնյանի դստեր ծնվելու մասին լուրերը հայտնի դարձան ընթացիկ տարվա հոկտեմբերին:
Լևոն Արոնյանն այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո: