Ջուլիանա Նալուն, ըստ երևույթին, Քանյե Ուեսթի արդեն նախկին ընկերուհին, սոցիալական ցանցերում հայտնել է, որ այժմ ազատ կին է։
Երբ հետևորդներից մեկը հարցրել է, թե ինչպես կարող է մոդելը հանդիպել հակասեմիտի հետ, նա գրել է. «Ես ազատ եմ: Շնորհակալություն իմ մասին հոգ տանելու համար»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին ռեփերին նկատել էին նոր աղջկա շրջապատում։ Արտիստի ընտրյալը 24-ամյա բրազիլացի մոդելն էր, և, ինչպես պարզվել է, դա նրանց առաջին համատեղ ելքը չի եղել. նախ զույգին նկատել են Բևերլի Հիլզի հյուրանոցներից մեկում, իսկ մի քանի օր անց նրանք նկարահանվել են Սանտա Մոնիկայի Giorgio Baldi ռեստորանում (ի դեպ, Քիմ Քարդաշյանի սիրելի ռեստորանում):
