Խիստ սննդակարգերը, որոնց դեպքում մարդը գրեթե քաղցած է մնում, վնասում են առողջությանը և հանգեցնում ավելորդ կիլոգրամների կուտակման ու սննդակարգի խախտումների, սակայն կա մի պարզ ու արդյունավետ միջոց, որը թույլ կտա ազատվել ավելորդ քաշից ու խուսափել նման խնդիրներից։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ի հետ զրույցում ասել է ներզատաբան Օլգա Նեչաևան։
Մասնագետի խոսքով՝ կարճատև սննդակարգերը տևական արդյունք չեն տա, քանի որ եթե մարդն սկսի խիստ սահմանափակել որոշակի մթերքն ու տանջվել դրա հետևանքով, ապա ավելորդ քաշը կվերադառնա սննդակարգին վերջ տալուն պես։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս քաշը նվազեցնել աստիճանաբար՝ մեկընդմիշտ փոխելով սննդային սովորությունները։
«Սննդակարգի փոփոխությունը ենթադրում է ավելի բարձր կալորիականույթուն ունեցող մթերքի աստիճանաբար փոխարինում ցածր կալորիականություն ունեցող մթերով։ Պետք չէ սկզբունորեն որևէ բան բացառել։ Սկզբում փորձեք նվազեցնել այն մթերքի քանակությունը, որը հանգեցնում է քաշի ավելացման»,- նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ սննդակարգի փոփոխման գործընթացը չպետք է տհաճ զգացողություններ առաջացնի։ Բացի այդ, հարկավոր է խուսափել չափազանց խիստ սննդակարգերից, քանի որ դրանցից շատերը կարող են հանգեցնել քրոնիկ հիվանդությունների սրման ու աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրների։