Իլոն Մասկը վերադարձրել է մոլորակի ամենահարուստ մարդու տիտղոսը

Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը վերադարձրել է մոլորակի ամենահարուստ մարդու տիտղոսը, այս մասին են վկայում Forbes-ի հաշվարկները։

ՌԻԱ Նովոստիից տեղեկանում ենք, որ Մասկն ավելի վաղ իր տեղը զիջել էր ֆրանսիական LVMH (LVMH Moet Hennessy – Louis Vuitton) սեփականատեր Բեռնար Առնոյին և նրա ընտանիքին:

Վերջին տեղեկություններով` Մասկի կարողությունը գնահատվում է 185,8 միլիարդ դոլար, մինչդեռ Առնոյի և նրա ընտանիքի կարողությունը կազմում է 185,5 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ ֆրանսիական LVMH-ն շքեղ ապրանքներ է թողարկում Louis Vuitton, Givenchy, Guerlain, Kenzo, Moet & Chandon, Hennessy և այլ ապրանքանիշերի ներքո: