ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Չնայած նրան, որ օրը կարող է ապրումներ ու հոգսեր բերել, դուք կպահպանեք լավ տրամադրությունն ու ինքնավստահությունը: Հենց դա էլ թույլ կտա հաղթահարել դժվարությունները, հասնել անհրաժեշտ արդյունքի, նույնիսկ եթե պայմաններն ամենահաջող ձևով չդասավորվեն:
Շատ Խոյերի այսօր պետք կգա ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը: Մտերիմների հետ տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի, իսկ նոր ծանոթներին դուք միանգամից դուր կգաք: Երեկոն հաճելի կանցնի, եթե այն ընկերների հետ անցկացնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հարմար օր է մասնագիտական ծրագրեր կազմելու և այն մարդկանց հետ զրուցելու համար, որոնք կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Օգտակար կլինեն հին գործընկերների հետ շփումները, նաև նրանց, ում հետ միայն պատրաստվում եք համագործակցել: Չեն բացառվում արագ շահույթ խոստացող հետաքրքիր առաջարկները:
Կլուծվեն այն ֆինանսական հարցերը, որոնց պատճառով վերջին ժամանակներս անհանգստանում էիք: Հավանական են հաջող գնումներ: Դուք հրաշալի իրեր կընտրեք ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար. նրանք շատ ուրախ կլինեն նվերների համար: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Առավոտը հրաշալի կլինի նոր գործեր ստանձնելու համար: Դուք արագ կհասկանաք, թե ինչպես կարող եք դրանցում հաջողության հասնել, լուրջ սխալներ էլ չեք անի: Համագործակցության մասին հեշտությամբ կպայմանավորվեք նոր ծանոթների հետ: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել դրանց իրագործման հարցում:
Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի հին ծրագրերին ու երկար ժամանակ չլուծված մնացած հարցերին վերադառնալը: Նշված ժամանակահատվածը բարենպաստ կլինի նաև անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք մտերիմների հետ, տարաձայնությունների առիթներ էլ չեն լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա առաջին կեսին պրովոկացիաներին չտրվելը դժվար կլինի: Կթվա, թե շրջապատողները հատուկ են փորձում ձեր համբերությունը, փորձում են հանել ձեզ հավասարակշռությունից: Դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ հաշտ էիք: Բայց շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի:
Օրվա երկրորդ կեսը հաջող կդասավորվի այն Խեցգետինների համար, որոնք այն կնվիրեն ուսմանը, հետազոտական աշխատանքին կամ ստեղծագործելուն: Դուք վերջին ժամանակներս ձեզ անհանգստացնող շատ հարցերի պատասխաններ կստանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, նորություններ, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա: Ստիպված եք լինելու շատ ժամանակ ծախսել ուրիշների սխալներն ուղղելու կամ ուրիշների սկսած գործերն ավարտելու համար:
Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իսկ իրավիճակն ավելի կայուն ու կանխատեսելի կդառնա: Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք կենտրոնանալ նրա վրա, ինչը կարևոր է հենց ձեզ համար: Այդ հատվածը բարենպաստ կլինի ամենամտերիմների հետ շփվելու համար: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, ընկերների հետ հանդիպումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրվա սկզբին դուք ժամանակը զուր չեք վատնի, միայն մի քանի ժամվա ընթացքում գլուխ կհանեք բարդ գործերից: Մյուսներին փակուղու առաջ կանգնեցրած մասնագիտական առաջադրանքները դուք արագ կլուծեք, քանի որ ձեր ձևով կգործեք, ուրիշի փորձին չեք ապավինի:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, բայց դուք այն նույնպես շատ արդյունավետ կանցկացնեք: Հնարավորություն կունենաք միանալ մասշտաբային ու հեռանկարային նախագծերի վրա տարվող աշխատանքին: Հավանական են հաճելի ծանոթություններ: Չի բացառվում ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Որոշումների և եզրահանգումների հարցում մի շտապեք: Օրվա սկզբին ոչ միանշանակ, խճճված իրավիճակներ կլինեն, և միանգամից պարզ չի դառնա, թե ինչպես պիտի ձեզ պահեք: Չարժե կիսվել գաղափարներով, քանի դեռ ինքներդ դրանք ինչպես հարկն է չեք մտածել: Շրջապատողների խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն, իսկ ահա շեղել կարող են:
Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ կբերի: Այդ հատվածը բարենպաստ կլինի այն Կշեռքների համար, որոնք ձգտում են մասնագիտական աճի և հաջողությունների: Բայց անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Աշխատանքի մեջ հաջողությունների հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Նույնիսկ առօրյա գործերն անելն է սովորականից դժվար լինելու: Բացի այդ, կարող են խախտվել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները, և դա ձեզ շատ կվշտացնի: Սակայն դուք բոլոր դժվարությունները կհաղթահարեք, եթե համառ լինեք, իսկ աջակցության հարցով դիմեք փորձված համախոհներին:
Մտերիմների հետ շփումները հաճելի կլինեն, դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Օրը հարմար կլինի բոլորի համար կարևոր ծրագրերն ու գործերը քննարկելու համար: Հենց դուք հաջող լուծումներ կգտնեք, կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել ընդհանուր խնդրից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկիզբն անսպասելի իրադարձություններ կբերի, և դուք միանգամից չեք հասկանա՝ ինչպես արձագանքել դրանց: Ամենայն հավանականությամբ խելամիտ կլինի հին ծրագրերի իրագործումը հետաձգելն ու նոր առաջադրանքների վրա կենտրոնանալը: Շատ Աղեղնավորների դա թույլ կտա խուսափել լարված պահերից ու ֆինանսական կորուստներից:
Ավելի հանգիստ կանցնի օրվա երկրորդ կեսը: Այն բարենպաստ կլինի հին ընկերների հետ հանդիպելու համար: Հնարավորություն կունենաք հաշտվել մի մարդու հետ, որի հետ վիճել էիք, վերականգնել հին կապերը: Չի հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրվա առաջին կեսը լարված, բայց արդյունավետ կլինի: Ամենայն հավանականությամբ միաժամանակ մի քանի գործով պիտի զբաղվեք, և դա բավական հոգնեցնող կլինի: Սակայն դուք ամեն ինչից գլուխ կհանեք, թեկուզ՝ ոչ առանց դժվարության:
Հաճախ ավելի հեշտ կլինի բոլոր հարցերն ինքնուրույն լուծելը, քան ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Բայց ամեն դեպքում շրջապատողների առաջարկած ցանկացած օգնությունից հրաժարվել էլ չարժե: Եթե ցույց տաք, որ հետաքրքրված եք համագործակցությամբ, ապա պիտանի կապեր ձեռք կբերեք, նոր համախոհներ ու ընկերներ կգտնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրվա առաջին կեսը հարմար չի լինի բարդ գործերի ու կարևոր հանդիպումների համար: Այդ հատվածը կառանձնանա լարված հուզական դաշտով, ձեր ինքնազգացողությունն էլ սովորականից վատը կլինի: Եթե պայմանները թույլ են տալիս հետաձգել գործերն ու փոքրիկ դադար վերցնել, ապա հենց այդպես էլ արժե վարվել: Հակառակ դեպքում արժե մտածել, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով:
Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը. դուք ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի կզգաք, կասկածներին էլ կփոխարինի ինքնավստահությունը: Այդ հատվածը հարմար կլինի և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը հարմար կլինի կարևորի մասին զրուցելու համար: Ծրագրված գործնական հանդիպումները շատ լավ կանցնեն: Դուք խուճապի չեք մատնվի նույնիսկ այն դեպքում, եթե պատահաբար հանդիպեք մեկին, ով կարող է ձեզ օգտակար լինել: Դուք կգտնեք ճիշտ տոնն ու խոսքերը, լավ տպավորություն կթողնեք:
Այսօր շրջապատողները հաճախ են դիմելու ձեզ աջակցության խնդրանքով: Աշխատեք զուր հույսեր չտալ նրանց, ում ի վիճակի չեք օգնել. դա թույլ կտա խուսափել հիասթափություններից ու վիրավորանքներից: Երեկոն բարենպաստ կլինի մտերիմների հետ շփվելու համար ու հարմար կլինի ընտանեկան միջոցառումների, ընկերների հետ հանդիպելու կամ ռոմանտիկ ժամադրության համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: