«Ես երեկ նշեցի՝ ինձ հետ ցանկանում եմ Հայաստանից տանել լավաշ և հաղթանակը, իսկ այսօր երկուսն էլ հնարավոր դարձան». Ֆրանսիայի մասնակիցը պատմել է իր հույզերի և հաղթանակի մասին

Հայաստանում կայացել է «Մանկական Եվրատեսիլ 2022» հեղինակավոր երգի մրցույթը, որի շրջանակներում ազգային ժյուրիների և հեռուստադիտողների քվեարկության ընդհանուր արդյունքներով հաղթող է ճանաչվել Ֆրանսիան ներկայացնող Լիսսանդրոն՝ «Oh Maman!» երգով, նա ստացավ 203 միավոր։

Կայացել է Լիսանդրոյի ասուլիսը, որի շրջանակներում նա պատմել է իր հույզերի և հաղթանակի մասին:

«Ես անասելի երջանիկ եմ և բառեր չեմ գտնում, որպեսզի նկարագրեմ՝ ինչ եմ զգում: Շնորհակալ եմ թիմիս, ընկերներիս, մարդկանց, որոնք աշխատել են ինձ հետ և բոլոր նրանց, ովքեր հավատում էին իմ հաղթանակին: Հաղթանակը բոլորինս է, Ֆրանսիայինը, ֆրանսիացիները, բոլոր այն մարդկանցը, որոնք քվեարկել են իմ օգտին»,-ասաց Լիսանդրոն:

Երեկվա ասուլիսի ընթացքում Լիսանդրոն նշել էր՝ ինչ է ցանկանում իր հետ տանել Հայաստանից:
«Ես երեկ նշեցի՝ ինձ հետ ցանկանում եմ տանել լավաշ և ամենակարևորը հաղթանակ, իսկ այսօր երկուսն էլ հնարավոր դարձան: Հաղթանակը վերադարձավ Ֆրանսիա»,-ասաց Լիսանդրոն:

Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարն էլ հայտնել է, որ մյուս տարի մրցույթը կկայանա Ֆրանսիայում:

Աղբյուր` Tert.am Life