Այս աշնանը Ժիզել Բունդխենը և Թոմ Բրեդին բաժանվեցին 13 տարվա հարաբերություններից հետո։ Ամուսնալուծությունից հետո մոդելը կենտրոնացել է երեխաների դաստիարակության վրա։ Այս շաբաթավերջին աստղը 13-ամյա որդու՝ Բենի և 10-ամյա դստեր՝ Վիվիենի հետ միասին գնացել է ջրաշխարհ։
Պապարացիներին հաջողվել է ֆիքսել մոդելին երեխաների հետ։ Նրանք լողացել են և սահել ատրակցիոններով։ Ժիզելը հագել էր սև լողազգեստ, որը, հարկ է նշել, հիանալի սազել է նրա կազմվածքին։
Ինչպես ավելի վաղ գրել էինք, սեպտեմբերին մամուլում լուրեր հայտնվեցին, որ Ժիզել Բունդխենի և Թոմ Բրեդիի ամուսնությունը հասել է իր վերջնակետին։ Հակասությունները սկսվել են այն պատճառով, որ մարզիկը չափազանց նվիրված է եղել իր կարիերային և գրեթե ժամանակ չի անցկացրել ընտանիքի հետ: