Մի շարք խելահեղ հայտարարություններից հետո Քանյե Ուեսթին արժանացել է կաչման։ Ճիշտ է, չենք կարծում, որ այս լուրը կուրախացնի ռեփերին, քանի որ նա ճանաչվել է տարվա հակասեմիտ։
Երաժշտին ընտրել է StopAntisemitism կազմակերպությունը տասը թեկնածուներից։ «Նրա մոլեռանդ հայտարարությունների շարունակական հոսքը հանգեցրել է սարսափելի հակասեմիտական գործողությունների կատարված սպիտակամորթների կողմից, սև հրեա իսրայելցիների և այլ ծայրամասային խմբերի կողմից, որոնք փորձում են վնասել հրեաներին», – բացատրել է ընկերության գործադիր տնօրեն Լիորա Ռեզը:
«Հրեաների նկատմամաբ ատելությունն արդեն անվերահսկելի է Միացյալ Նահանգներում: Վերջին բանը, որ մեզ պետք է այս իրավիճակում, Քանյեն է, ով կրակի վրա յուղ է լցնում»,- ավելացրել է աղջիկը։