Գուֆը վախեցրել է երկրպագուներին քաշի կտրուկ կորստով

Գուֆը կնոջ՝ Յուլիայի և դստեր հետ միասին այժմ հանգստանում է կղզիներում և ջերմ լուսանկարներով կիսվում երկրպագուների հետ։ Օրերս ռեփերը նոր կադր է հրապարակել, որը զարմացրել է երկրպագուներին։ Նրանք նկատել են, որ երաժիշտը բավականին նիհարել է։

Սակայն մինչ որոշ երկրպագուներ հիանում էին ռեփերի նոր կերպարով և փորձում պարզել նրա նիհարելու գաղտնիքը, մյուսներն ահազանգում էին։ «Սարսափելի նիհարել է», «Մի քիչ շատ է նիհարել», «Ինչպե՞ս այդքան կտրուկ նիհարեցիր, Լյոխա», «Քեզ հետ ամեն բան կարգի՞ն է»,- գրել են համացանցի օգտատերերը։

Հիշեցնենք, որ մայիսին Գուֆի ընտանիքում տեղի ունեցավ երկար սպասված համալրումը. նրա սիրելի Յուլիան դուստր է լույս աշխարհ բերել: Ուրախ իրադարձության մասին զույգը հայտնել է սոցիալական ցանցերում՝ փոքրիկի հետ հուզիչ նկար հրապարակելով։

Գուֆը՝ օգոստոսին
Գուֆը՝ դեկտեմբերին