Եթե կարծում եք, որ ձմռանը բիկինի չի կարելի կրել, ապա սխալվում եք։ Քայլի Ջեններն, օրինակ, պատրաստ չէ հրաժարվել զգեստապահարանի սիրելի իրից նույնիսկ ցուրտ եղանակին։ Աստղը միշտ հնարավորություն կգտնի ցուցադրելու իր գեղեցիկ կազմվածքը գայթակղիչ լողազգեստով։
Օրերս Քայլին գնացել է Ասպեն լեռնադահուկային հանգստավայր՝ վայելելու տեղի տեսարժան վայրերը և սահելու դահուկներով ու սնոուբորդով: Ծանրաբեռնված օրվանից հետո աստղն այցելել է սպա: Աստղը հանգստացել է իր ընկերուհու Այրիս Պալմերի ընկերակցությամբ։
Քայլին կիսվել է փոքրիկ սև լատեքսային բիկինիով և ֆուտուրիստական ոճի արևային ակնոցով լուսանկարով։ Այս նկարներն այն են, ինչ հարկավոր է երկրպագուներին ցրտաշունչ ձմռանը:


