ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Կարևոր որոշումների հարցում մի շտապեք: Այսօր ոչ միանշանակ իրավիճակներ կառաջանան ու դրանցից միանգամից գլուխ հանել չի ստացվի: Ամեն անգամ օգտակար չեն լինի ծանոթների խորհուրդները, նույնիսկ եթե դրանք լավագույն մտադրություններով տան: Արժե մի փոքր սպասել: Շուտով բոլորի համար պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել:
Օրը բարենպաստ կլինի աշխատանքի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ առաջադրանքներից, և՛ լրիվ նորերից: Կարող եք վերադառնալ հին ծրագրերին: Ամենայն հավանականությամբ դրանք իրագործելու հնարավորություն կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը հարմար կլինի աշխատանքի, ուսման, ինչ-որ օգտակար գործերի համար: Դուք գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում բարդ է թվացել, արագ կհասնեք անհրաժեշտ արդյունքի: Հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք կարող են աջակցել ձեր գաղափարները, օգնել կարևոր ծրագրերի իրագործման հարցում: Աշխատեք ձեզ լավագույն կողմերով դրսևորել:
Օրվա երկրորդ կեսին հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ, ոչ մեծ, բայց ցավալի կորուստներ: Դրանց պատճառով անհանգստանալու կարիք չկա. շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ամեն ինչ կհարթվի: Երեկոն շատ հաճելի կանցնի սիրահարված Ցուլերի համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկիզբը հաջող կլինի: Սակայն արժե նկատի ունենալ, որ այդ հատվածում լավ է բարդ գործեր ու երկարաժամկետ ծրագրեր չստանձնել. դրա համար հարմար է լինելու օրվա երկրորդ կեսը: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Երկվորյակներ շահավետ գործարքներ կկնքեն:
Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հեշտությամբ կպայմանավորվեք շրջապատողների հետ, լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ դա անել առաջ չէր ստացվում: Մարդիկ, որոնց հետ վիճել էիք, կուզենան հաշտվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկզբին վեճերից խուսափելը հեշտ չի լինի: Տարաձայնություններ կարող են առաջանալ աշխատավայրում ու տանը, երբեմն ձեզ սխալ կհասկանան նույնիսկ հին ծանոթներն ու մտերիմները: Գործերում դուք հաջողության կհասնեք, եթե հետևեք նախապես կազմած ծրագրին, այլ ոչ թե պահի ցանկություններին:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Դուք կկենտրոնանաք գործերի վրա, կկարողանաք հրաշալի արդյունքի հասնել ձեզ համար շատ կարևոր բանում: Վատ չեն անցնի ուղևորությունները, հատկապես եթե դրանց մեկնեք լավ ծանոթ մարդկանց հետ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրվա սկիզբը անսպասելի իրադարձություններ ու պատահարներ կբերի, որոնք ձեզ կստիպեն հուզվել: Ամեն ինչ չէ, որ սպասվածի նման կդասավորվի, այնպես որ՝ պատրաստ եղեք իմպրովիզներ անել: Շատ որոշումներ պիտի ինքնուրույն ընդունեք, քանի որ մեկը չի լինի, ում հետ կկարողանաք խորհրդակցել: Բայց դուք լուրջ սխալներ չեք անի ու կհաղթահարեք բոլոր փորձությունները:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հաճելի անակնկալներ ու հին ցակությունների իրագործում է խոստանում: Այդ հատվածը հարմար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ուշադրություն դարձրեք այսօր առաջ եկած գաղափարներին, որոնք հաջող կլինեն: Սկզբում շրջապատողները կմտածեն, որ դուք ամպերում եք սավառնում, ցանկալին իրականության տեղ եք ընդունում: Բայց շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ ձեր ծրագրերն իրատեսական են և դրանց իրագործման հարցում հապաղել չարժե:
Լավ կանցնեն գործնական հանդիպումները, դուք համախոհներ կգտնեք, ընդ որում՝ բավական ազդեցիկ անձանց շրջանում: Դրական միտումների ազդեցությունը նկատելի կլինի նաև անձնական հարաբերությունների ոլորտում: Մտերիմների հետ շփումները վառ հույզեր կպարգևեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրը հազիվ թե հարմար լինի կարևոր որոշումներ ընդունելու, ծրագրերն արմատապես փոխելու, ավելի վաղ մտածածից հրաժարվելու համար: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչները կկարողանան ճիշտ գնահատել իրավիճակը, հասկանալ, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Լսեք այն մարդկանց խորհուրդները, որոնց փորձին վստահում եք:
Կարող եք մտերիմների հետ հանգիստ քննարկել լուրջ հարցերը, միասին կարևոր որոշումներ ընդունել: Դուք կպայմանավորվեք նույնիսկ նրա մասին, ինչի պատճառով նախկինում վեճեր շատ են եղել: Կուրախացնեն ընկերների հետ շփումները, որոնք հետաքրքիր մի բան կառաջարկեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հրաշալի օր է գործնական շփումների և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնք կարող են օգնել ձեզ մասնագիտական առաջադրանքների լուծման հարցում: Հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք, նոր ծանոթներին կհետաքրքրեք ձեր գաղափարներով: Չեն բացառվում աշխատանքի, երկարաժամկետ համագործակցության հետ կապված հետաքրքիր առաջարկները:
Զգույշ եղեք գումարի հետ կապված հարցերում: Մի շտապեք գնումների և գործարքների հետ կապված որոշումների հարցում, ֆինանսական պարտավորություններ ստանձնելուց առաջ երկար մտածեք: Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Լուրջ տրամադրվելը դժվար կլինի: Շատ Աղեղնավորներ կուզենան հետաձգել գործերն ու օրը հանգստին նվիրել: Բայց պայմանները նման բան թույլ չեն տա անել. առաջադրանքներ կլինեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Հիշեք, որ ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել ձեզ, աջակցել ու լավ խորհուրդ տալ:
Հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կլինի: Դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք, հետաքրքիր բաներ կիմանաք: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կենցաղային խնդիրները լուծելու, տան համար պիտանի իրեր ընտրելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Այսօր ձեզ հատուկ խելամտությունը կարող է դավաճանել ձեզ: Հեշտ չի լինի պահի հույզերն ու ցանկությունները կառավարելը: Որոշ Այծեղջյուրներ հույզերի ազդեցության տակ կասեն կամ կանեն մի բան, ինչի համար շուտով կզղջան: Շատ կարևոր կլինի զգուշությունը գործնական հարաբերություններում: Փաստաթղթեր ստորագրելուց, ձեզ վրա պարտականություններ վերցնելուց առաջ երկար մտածեք:
Արժե լսել այն մարդկանց խորհուրդները, որոնք ձեզ լավ գիտեն: Կթվա, թե մտերիմները անտեղի խառնվում են ձեր գործերին: Բայց հենց նրանք կօգնեն ձեզ խուսափել սխալներից ու դժվարություններից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Օրվա հուզական դաշտը լարված կլինի, դուք լրջորեն կանհանգստանաք մի բանի համար, ինչին մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Չի բացառվում՝ պետք լինի հետաձգել ծրագրած գործերն ու վերադառնալ այն առաջադրանքներին, որոնք վաղուց լուծված էիք համարում: Իհարկե, դրանից տրամադրությունը չի լավանա:
Լավ է, որ կողքին կան մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես աջակցել ձեզ: Դուք կլսեք լավ խորհուրդները և չեք հրաժարվի օգնությունից: Օրվա վերջին իրավիճակը կլավանա, ուրախության առիթներ կհայտնվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Լավ կանցնեն գործնական հանդիպումները: Դուք ձեր ծրագրերը կքննարկեք այն մարդկանց հետ, որոնք կարող են օգնել դրանց իրագործման հարցում: Տրամադրությունը միանգամից կլավանա, պարզ կդառնա, թե ինչպես է պետք սկսել ու ինչ նախաձեռնել ավելի արագ անհրաժեշտ արդյունքին հասնելու համար: Շատ Ձկներ կկարողանան բարենպաստ տպավորություն թողնել նրանց վրա, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված շրջապատողների հանդեպ, ուրիշների մեջ միայն թերություններ են նկատում:
Օրվա երկրորդ կեսին հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ: Դրանք ամենայն հավանականությամբ կենցաղային խնդիրներին են վերաբերելու: Շուտով բոլորին դուր եկող որոշում կընդունեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: