Դերասանուհի, երգչուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանն իր և ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի դստեր հետ Ամանորի ֆոտոշարք է իրականացրել: Աննան հաճախ է աչքի ընկնում իր ոճային հագուստներով և կերպարներով, իսկ այս ֆոտոշարքում դերասանուհին և դուստրը նույնանման հագուստներով են ներկայացել:
Նշենք, որ Աննայի և Դավիթի դուստրը՝ Կարինան, լույս աշխարհ է եկել 2020 թվականի հուլիսին։ Փոքրիկին անվանակոչել են տատիկի՝ Դավիթի մայրիկի պատվին։