Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլը» շուրջ 33 միլիոն դիտում է ունեցել

Դեկտեմբերի 11-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը: Երևանում տեղի ունեցած «Մանկական Եվրատեսիլը» շուրջ 33 միլիոն դիտում է ունեցել:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից ուղիղ եթերում հաղթող է ճանաչվել ֆրանսիացի 13-ամյա Լիսսանդրոն։ Շոուի միջին հեռուստալսարանի լսարանը մեկ տարում ավելացել է մոտ 500,000-ով՝ հասնելով 7,9 միլիոնի՝ 2011 թվականից ի վեր երրորդ ամենամեծ լսարանը:
Միջին հաշվով, բոլոր հեռուստադիտողների 12,8%-ը դիտել է 2022 թվականի մրցույթը, որը կազմակերպվել է Հայաստանի հանրային հեռուստատեսության (AMPTV) կողմից , ընդ որում, մասնակից հեռարձակողների մեծամասնությունը 2021 թվականի թողարկման համեմատ լսարանի աճ է տեսնում:

Լեհաստանում, Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում դիտողների միջին թիվը գերազանցել է 1 միլիոնը՝ 1,9 միլիոնով, Լեհաստանը չորրորդ տարին անընդմեջ ապահովել է ամենամեծ լսարանը։