Պետք է ճանապարհել 2022 թվականը և դիմավորել նոր տարին սեփական անձի հանդեպ մեծ սիրով և առավելագույն հարմարավետությամբ՝ չհրաժարվելով փայլերի շքեղ էլեգանտությունից, կարևոր է քեզ ազատություն տալ, ասում են ոճաբան Վլադ Լիսովեցը և դիզայներ Ալենա Ախմադուլինան։
«Առաջին հերթին պետք է Նոր տարին դիմավորել այն գույնով, որում ձեզ հարմար եք զգում: Պետք չէ ուշադրություն դարձնել աստղագուշակությանը և մնացած ամեն ինչին: Դուք կարող եք տեսնել մի բան, այն կարող է լինել ամեն ձև՝ կապույտ, կանաչ, նույնիսկ սև, և դուք կհասկանաք, որ հենց այս զգեստն է, այս հագուստն է, որ ձեզ ամենաշատը դուր է գալիս: Պետք է հնարավորինս հետաքրքիր և շքեղ տեսք ունենալ, նույնիսկ տանը»,- ասել է ոճաբան Վլադ Լիսովեցը:
Լիսովեցը կոչ է անում չվախենալ փայլերից և սևից. «Սևը ոչ մի բացասական բանի հետ չի ասոցացվում, այն շատ գեղեցիկ գույն է: Այն կարող եք լրացնել կանաչով, կարմիրով, այն միշտ տպավորիչ տեսք կունենա: Մի վախեցեք փայլից և ընդհանրապես ոչնչից մի վախեցեք»,- ասել է նա:
AKHMADULLINA նորաձևության տան հիմնադիր, դիզայներ Ալենա Ախմադուլլինան աջակցել է իր գործընկերոջը՝ նշելով, որ սև ու մուգ կանաչ գույները միշտ ակտուալ են ամանորյա լուքերի համար։
«Ինչ վերաբերում է պրինտներին, ուշադրություն դարձրու բնության մոտիվներին, որոնք արված են թվային ոճով, օրինակ՝ ձյան փաթիլները կամ ծաղիկները, որոնք վերածվում են պիքսելների, տեղին են փայլով հյուսվածքները՝ լուրեքս, մետալիկ էֆֆեկտ»,- գործակալությանն ասել է Ախմադուլինան։