«Comedy Club Production»-ի հիմնադիր, պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանի կինը՝ Էլինա Ջանիբեկյանն, իր Ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում անդրադարձել է Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակմանը:
«Կարող եք քաղաքականություն չմտնել, պարտավոր չեք գլուխ հանել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից, բայց կա սովորական մի փաստ․ երկու շաբաթից ավելի է, ինչ 120․000 մարդ՝ ներառյալ 30․000 երեխաներ, կտրված են արտաքին աշխարհից և ստիպված են սոված մնալ։ Մի՞թե սիրտ չունեք, թե ինստագրամյան էջի վիզուալն է փչանում: Ինչպես վարվել երեխաների հետ, որոնց ուտելիքը վերջացել է և բացի կաթից ոչինչ չեն խմում։ Ինչպե՞ս նրանց կերակրեն։ Կան շատ հարցեր, որոնք պատասխաններ չունեն։ 21-րդ դար։ Բլոկադա՞»,- գրել է Էլինա Ջանիբեկյանը։