Դերասան Էդգար Իգիթյանն ինստագրամյան իր էջում ամանորյա ֆոտոշարք է հրապարակել է կնոջ և որդու հետ, որին կից գրել է. «Թող 2023 թվականը սովածին հաց տա, հիվանդին` առողջություն, որբին` ծնող, խավարին` լույս, մրսածին` ջերմություն, անհավատին` հավատք, իսկ մեզ… Իսկ մեզ թող տա մեր սեփական ցանկությունները մեր սեփական ձեռքերով իրականացնելու հնարավորություն…
Թող Նոր տարին լինի գեղեցիկը տեսնելու և գնահատելու, առողջության, մեր երկարատև մաքառումների, արդյունքների ճաշակման, չիրագործված հույսերի իրականացման, համերաշխության և սիրո տարի, ետևում մնան բոլոր դժվարություններն ու ամենօրյա հոգսերը… Թող որ այն նոր հաջողությունների ու նոր ձեռքբերումների սկիզբ լինի, խաղաղություն ու բարօրություն թող տիրի մեր երկրում ու բոլորիս ընտանիքներում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»: