Նարինե Դովլաթյանն առաջին անգամ ընտանեկան լուսանկար է հրապարակել

Երգչուհի Նարինե Դովլաթյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է ընտանեկան լուսանկար ամուսնու՝ Հայկ Ամիրյանի և երեխայի հետ, որին կից գրել է. «Շնորհավոր Սուրբ Ծնունդ»:

Երգչուհին իր անձնական էջերում գրեթե չի անդրադառնում ընտանիքին և չի հրապարակում նմանօրինակ լուսանկարներ, սակայն օրերս առաջին անգամ նա հրապարակել է լուսանկար՝ ցույց տալով երեխային, իսկ հետևորդները շնորհավորել են երգչուհուն մայրանալու կապակցությամբ:

Ավելի վաղ Արմեն Ամիրյանը BRAVO.am-ին հայտնել էր, որ որդին ամուսնացել է Դովլաթյանի հետ: