Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել ամուսնու՝ Հրանտ Թոխատյանի 65-րդ տարեդարձից։
Ընտանեկան հավաքույթին մասնակցում էին Հրանտ Թոխատյանի տղաներն իրենց կանանց հետ, թոռը, դուստրը՝ Լիլիթ Թոխատյանը և կինը:
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին դերասան, մշակութային գործիչ Հրանտ Թոխատյանը դարձավ 65 տարեկան։