Հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն այսօր դառնում է 84 տարեկան։
Երևանի նախկին քաղաքապետ, դերասան և հումորիստ Հայկ Մարությանը հրապարակել է համատեղ լուսանկար Տիգրան Մանսուրյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանի հետ, որին կից գրել է.
«Կողքինները չգիտեմ՝ ովքեր են, բայց կենտրոնում աշխարհահռչակ Տիգրան Մանսուրյանն է: Շնորհավո՜ր տարեդարձդ, Մաեստրո»:
