«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան, որը նախորդ տարի նշանակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան, Ինստագրամի իր էջում հրապարակել է նոր լուսանկարների շարք, որոնց կից գրել է. «Սպասիր ինձ»:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Մալենան տոնել է ծննդյան 16-ամյակը, ինչի կապակցությամբ մայրը՝ Աննա Մանուչարյանը շնորհավորել է դստերը հրապարակելով նրա մանկական լուսանկարները:
«16 տարի առաջ լույս աշխարհ բերեցի իմ ամբողջ կյանքի միակ իրական ընկերոջը: Չգիտեմ՝ անցյալ կյանքում ինչ սխրանք եմ գործել, որ Աստված ինձ օրհնեց հենց իրենով: Երբեք առիթ չի տվել անգամ ձայնս բարձրացնեմ իր վրա, միշտ զուսպ, լուռ ու կազմակերպված: Միայն մի բանի մասին եմ անդադար աղոթում, որ լավ մարդիկ հանդիպեն քո ճանապարհին, որ սուտն ու կեղծիքը շրջանցեն քեզ, քո զուլալ սիրտը բաբախի միայն արժանիների համար, ամեն տեսակ սուտ փայլերին չխաբնվես, սրտով ճանաչես քոնը ու երջանիկ լինես, ուղղակի երջանիկ լինես, արևս, թանկս: Շնորհավոր ծնունդդ, իմ լուսավոոոր աղջիկ»,- գրել էր Աննան: