Լեոնարդո ԴիԿապրիոյին հանգստյան օրերին նկատել են 19-ամյա իսրայելցի մոդել Էդեն Պոլանիի հետ։ Զույգը միասին ժամանակ է անցկացրել Լոս Անջելեսում երեկույթի ժամանակ և, դատելով համացանցում հայտնված պապարացիների լուսանկարներից, նրանք վայելել են միմյանց ընկերակցությունը։ Եվ չնայած դերասանի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել համացանցում հայտնված իրենց հարաբերությունների մասին լուրերը, ԶԼՄ-ները որոշել են պարզել, թե ինչով է զբաղվում նրա նոր ենթադրյալ ընկերուհին։
Էդեն Պոլանին իսրայելցի հայտնի մոդել է, որին մեծ ապագա են կանխատեսում։ Անցյալ տարի աղջիկը ճանաչվել է Մերձավոր Արևելքի գլխավոր ծագող աստղը։ Իսկ վերջերս նա նույնիսկ պայմանագիր է կնքել հայտնի ITM Model Management գործակալության հետ։
Մինչ Էդենը կնկատվեր հոլիվուդյան դերասանի ընկերակցությամբ, նրան կասկածում էին հայտնի իսրայելցի միլիոնատեր Գիլ Օֆերի որդու հետ սիրավեպ ունենալու մեջ, ով իրենից 13 տարով մեծ է։ Առաջին անգամ նրանց հարաբերությունների մասին հայտնի դարձավ 2022 թվականի սկզբին, երբ զույգին նկատեցին համատեղ արձակուրդում։ Ու թեև հայտնի ժառանգորդի և մոդելի սիրավեպի մասին խոսակցությունները չափից դուրս ակնհայտ էին, սակայն զույգի ներկայացուցիչներից ոչ մեկը չհաստատեց դրանք։
Լեոնարդո ԴիԿապրիոյի համար իսրայելցի մոդելի հետ սիրավեպը հեռու է առաջինը լինելուց։ Հիշեցնենք, որ մինչ Էդենը նա հանդիպել էր Բար Ռաֆաելիի հետ, որին, ըստ լուրերի, նույնիսկ ամուսնության առաջարկություն է արել։ Նրանց հարաբերությունները տևեցին մոտ վեց տարի։ Սիրահարները վիճեցին, հետո հաշտվեցին, բայց գործն այդպես էլ չհասավ հարսանիքին։ 2011 թվականին Բարն ու Լեոն վերջապես բաժանվեցին։