Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը վերջին ամսվա ընթացքում մեկնել է ճամփորդության՝ բացահայտելով մի շարք երկրներ և քաղաքներ: Այժմ երգչուհին Լոնդոնում է և Tert.am Life-ին հայտնել է, որ պայմանավորվածություն է ունեցել հանդիպելու երգիիչ Սեմ Սմիթին:
«Պայմանավորվածություն ունեինք մի բաժակ շամպայնի շուրջ զրուցել երաժշտությունից»,- նշել է Աստղիկ Սաֆարյանը:
Երգչուհին լուսանկարների շարք է հրապարակել Սեմ Սմիթի հետ, որոնց կից գրել է. «Ես գիտեմ, որ միակը չեմ, որ սիրում է իր երաժշտությունը և որոշեցի կիսվել մեր հանդիպումով, որը կայացել է Լոնդոնում: Դու շատ համեստ երիտասարդ ես և քեզ հետ ծանոթանալը շատ հաճելի էր»: